ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՍՀ նախարարի տեղակալը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայում ՀՀ դեսպանի հետ

ԱՍՀ նախարարի տեղակալը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայում ՀՀ դեսպանի հետ

Լիտվա կատարած այցի շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը Վիլնյուսում՝ Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանի հետ։

Վերջիններս քննարկել են սոցիալական ոլորտին վերաբերող խնդիրները, մասնավորապես՝ կենսաթոշակային ոլորտում առկա մարտահրավերները՝ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Եվրամիության անդամ պետություններում։

Կարևորելով Եվրամիության հետ ոլորտային հարաբերությունների զարգացումը՝ նախանշվել են կենսաթոշակային ոլորտում մերձբալթյան երկրների հետ համագործակցության, կուտակված փորձի փոխանակման, ՀՀ-Մերձբալթյան երկրների սոցիալական ոլորտի գերատեսչությունների միջև համագործակցության հուշագրեր և պայմանագրեր ստորագրելու հնարավորությունները։

 

 

  • Կիսվել: