հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Ասեկոսեներ են՝ իբր Գագիկ Ծառուկյանը «զադնի ա դրել» ու ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից. Արման Աբովյան

Ասեկոսեներ են՝ իբր Գագիկ Ծառուկյանը «զադնի ա դրել» ու ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից. Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն անդրադարձել է մամուլի այն հրապարակումներին, թե Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է դուրս գալ քաղաքականությունից՝ այն համարելով ապատեղեկատվություն։ 

«Արդեն չգիտես՝ ծիծաղե՞լ, թե՞ ուշադրություն չդարձնել տարատեսակ ասեկոսեներին՝ իբր Գագիկ Ծառուկյանը «զադնի ա դրել» ու ցանկանում է դուրս գալ քաղաքականությունից։ Հասկանում եմ, որ տեղեկատվական դաշտում հարաբերական անդորր է և շտապ պետք է «սենսացիա»։

Շտապեմ կրկին հիասթափացնել. Ո՛Չ, այս լուրերն ընդհանրապես աղերս չունեն իրականության հետ, և նրանք, ում համար դա «բյուրեղյա երազանք է», պարզապես զբաղված են կեղծ լուրեր տարածելով։

Ժողովո՛ւրդ ջան, լուրջ մի վերաբերվեք այս կարգի անիմաստ մանիպուլյացիաներին, անկապ տեղեկատվական դեզինֆորմացիա է»,- գրել է ֆեյսբուքում Աբովյանը։

 

  • Կիսվել: