Առուշ Առուշանյանի փոխարեն մանդատը կվերցնի Ասպրամ Կրպեյանը
Ինչպես այսօր արդեն տեղեկացրել էինք՝ Առուշ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, Առուշանյանն այս մասին հայտնել է՝ կալանավայրից հայտարարություն տարածելով։
Առուշ Առուշանյանից հետո «Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդը Ասպրամ Կրպեյանն է։
Infoport.am-ի տեղեկություններով՝ Կրպեյանը վերցնելու է մանդատը և իր աշխատանքը հետագայում շարունակելու է խորհրդարանում։
Նշենք, որ Ասպրամ Կրպեյանը Թաթուլ Կրպեյանի դուստրն է։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը՝ ով ներկայումս գտնվում է կալանավայրում՝ մի շարք մեղադրանքներով, վերջերս Գորիսում կայացած ՏԻՄ ընտրություններում բացարձակ հաղթանակ է տարել։



