երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արթուր Վանեցյանը հանդիպել է Նիդերլանդների դեսպանի հետ, քննարկել ՀՀ-ում վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակը

Արթուր Վանեցյանը հանդիպել է Նիդերլանդների դեսպանի հետ, քննարկել ՀՀ-ում վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակը

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության, տնտեսության, գյուղատնտեսության և կրթության ոլորտներին առչվող հարցեր:
 
Արթուր Վանեցյանը դեսպան Սխեմերսին ներկայացրել է ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով վերջին օրերին ստեղծված լարված իրավիճակը, ինչի արդյունքում հայկական կողմը ունի մեկ զոհ, վեց գերեվարված զինծառայողներ և վիրավորներ:
 
Վանեցյանը հույս է հայտնել, որ Նիդերլանդների Թագավորությունը կներդնի անհրաժեշտ ջանքեր միջազգային հարթակներում ստեղծված իրավիճակը բաձրաձայնելու և քննարկումներ հարուցելու ուղղությամբ:
 

  • Կիսվել: