ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արթուր Վանեցյանը հանդիպել է «Արդարություն» կուսակցության անդամների հետ

Արթուր Վանեցյանը հանդիպել է «Արդարություն» կուսակցության անդամների հետ

Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում տեղի ունեցավ Արցախի ՛՛Արդարություն՛՛ կուսակցության համանախագահների, ԱԺ ՛՛Արդարություն՛՛ խմբակցության պատգամավորների և ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ ՛՛Պատիվ ունեմ՛՛ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հանդիպումը:

Ինչպես նշեց Վանեցյանը՝ ինքն այստեղ է, որպեսզի միասին գտնեն ելքեր ՛՛այն աղետալի վիճակից, որում գտնվում է Արցախը՛՛: Վանեցյանը մի քանի գործնական առաջարկներ արեց այդ ուղղությամբ:

Ի պատասխան՝ Արցախի ՛՛Արդարություն՛՛ կուսակցության գործող համանախագահ Հ. Հակոբյանը նշեց, որ Արցախի համար այս ծանրագույն շրջանում շատ կարևոր են գործընկերների հաճախակի այցերը: Փաստեց, որ այն ինչ հիմա տեղի է ունենում Արցախում, ոչ այլ ինչ է, քան հումանիտար աղետ և, եթե միջազգային հարթակներին հասանելի ամբիոններից իրականության մասին չբարձրաձայնվի, Արցախը կհայտնվի այնպիսի իրավիճակում, որ այլևս ելքեր փնտրելն անիմաստ կլինի:

 

 

  • Կիսվել: