ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արթուր Վանեցյանն ԱԱԾ էր հրավիրվել որպես վկա․ մանրամասներ

Արթուր Վանեցյանն ԱԱԾ էր հրավիրվել որպես վկա․ մանրամասներ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր Ազգային անվտանգության ծառայություն էր հրավիրվել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը՝ Վանեցյանը նախկին աշխատավայր էր հրավիրվել որպես վկա․

«Այն քրեական գործը, որի շրջանակներում ԱԱԾ էր հրավիրվել Արթուր Վանեցյանը, որևէ առնչություն չունի նախկինում նրան առաջադրված մեղադրանքների հետ։ Այս անգամ նա վկայի կարգավիճակում էր և արդեն դուրս է եկել հարցաքննությունից»,- նշեց Հակոբյանը։

  • Կիսվել: