հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Արթիկ» ԲԿ-ի բուժքույրերի նմատմամբ ավազակային հարձակում կատարողը նախկինում դատապարտված է եղել. մանրամասներ

«Արթիկ» ԲԿ-ի բուժքույրերի նմատմամբ ավազակային հարձակում կատարողը նախկինում դատապարտված է եղել. մանրամասներ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին ժամը 00.30-ի սահմաններում «Արթիկ» ԲԿ-ի բուժքույրերի նմատմամբ ավազակային հարձակում կատարողը նախկինում դատապարտված է եղել, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 00։30-ի սահմաններում մի քաղաքացի ներս է մտել «Արթիկ» բժշկական կենտրոն և դանակի սպառնալիքի տակ ավազակային հարձակում կատարել։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր կարողացել են պրոֆեսիոնալ ձևով վնասազերծել այդ անձին, ապա բերման ենթարկել ոստիկանության Արթիկի բաժին։ 

Բերման ենթարկվածը փորձել է դիմադրություն ցույց տալ ոստիկաններին, ինչն էլ ստիպել է վերջիններիս նրա նկատմամբ կիրառել ֆիզիկական ուժ։ 

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարողը Շիրակի մարզի բնակիչ՝ 35-ամյա Արկադի Մ-ն է, ով մտել է հիվանդանոցի ընդունարան, ներսից դռան վրա եղած բանալիով փակել է դուռը, ապա գրպանից հանել դանակն ու պահել «Արթիկ» բժշկական կենտրոնի ընդունարանի բուժքույր Սաթենիկ Վ-ի, շտաբուժօգնության հերթապահ բուժքույր Աննա Ս-ի վրա և պահանջել սեղանին դնել բջջային հեռախոսները իրենց մոտ եղած գումարները տալ իրեն։ 

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնոմ հարուցվել է քրեական գործ, և քրգործի շրջանակում Արկադի Մ-ն ձերբակալվել է։

Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը։ 

Կայքի տեղեկություններով՝ Արկադի Մ-ն նախկինում եղել է դատապարտված, իսկ այդ ուշ ժամին հիվանդանոց է մտել՝ աշխատակիցներին ասելով, թե իրեն վատ է զգում, խնդրում է, որպեսզի արյան ճնշումը չափեն։ 

  • Կիսվել: