շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արտգործնախարարը հրաժարական չի տալու․ Ռուբեն Ռուբինյան

Արտգործնախարարը հրաժարական չի տալու․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց տեղեկությունները, թե արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հրաժարական է ներկայացնելու։

«Մամուլում դեռ երեկ էր շրջանառվում, որ արտգործնախարարը հրաժարական է ներկայացրել կամ ներկայացնելու։ Երեկ խոսել եմ արտգործնախարարի հետ, այդպիսի բան չկա և դա սուտ է։ Փոխարտգործնախարարը կարող է տեղյակ չլինել այս կամ այն բանից այն պարզ պատճառով, որ փոխարտգործնախարարները մի քանիսն են, որոնք ունեն իրենց ոլորտը, որը կուրացիա են անում։ Եվ շատ նորմալ է, որ մի փոխնախարարը կարող է ամեն ինչից տեղյակ չլինել։ Արտգործնախարարության այն բոլոր պաշտոնյաները, որոնք պետք է տեղյակ լինեն գործընթացից, տեղյակ են»,- ասաց Ռուբինյանը։

  • Կիսվել: