երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արտերկրից հնչած մտքերը ներքաղաքական դաշտում օգտագործելն անընդունելի է. Ռուբինյան

Արտերկրից հնչած մտքերը ներքաղաքական դաշտում օգտագործելն անընդունելի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անընդունելի է համարում արտերկրից հնչած մտքերը, հայտարարությունները ներքաղաքական դաշտում օգտագործելը: Այս մասին նա ասաց այսօր ԱԺ-ում՝  անդրադառնալով ընդդիմադիրների ելույթներին:

Ռուբինյանը, մասնավորապես, նշեց. ՛՛Կապ չունի՝ մեր թշնամին է, մեր բարեկամն է, չեզոք է, չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում: Ինչո՞ւ չի կարելի, որովհետև այդպիսով հնարավորություն ենք տալիս Հայաստանից դուրս գտնվող ուժերին ուղիղ կերպով ազդել Հայաստանի քաղաքական դաշտի վրա՛՛:

Նա հորդորեց դադարեցնել արտաքին խաղացողներին ներքաղաքական դաշտ ՛՛հրավիրելու՛՛ պրակտիկան:

 

 

  • Կիսվել: