կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտենիկ գյուղի բնակիչները փակել են Գյումրի–Երևան մայրուղին

Արտենիկ գյուղի բնակիչները փակել են Գյումրի–Երևան մայրուղին

րագածոտնի մարզի Արտենիկ գյուղի բնակիչները երկկողմանի փակել են Գյումրի–Երեւան մայրուղին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչ Սեւակ Բաղդասարյանը։

«Նախօրեին ոռոգման ջուրը կտրել են։ Գյուղի 40%-ն է միայն ջրել իր հողատարածքը, 60%–ը չի ջրել։ Դիմել ենք գյուղապետարանին, ասել են, որ չեն կարող մեզ օգնել, որովհետեւ խնդիրը ոռոգման ջուր սպասարկող ընկերության տիրույթում է, փորձել ենք իրենց հետ էլ կապվել, բայց անօգուտ, չի ստացվել»,– ասաց Արտենիկի բնակիչը։

Գյուղի բնակիչները մայրուղին փակելով՝  պատկան մարմինների ուշադրություն  են  հրավիրում խնդրի շուրջ։ 

 

  • Կիսվել: