չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական

Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետի խորհրդական

Juscutum փաստաբանական միավորման գործընկեր Արտեմ Աֆյանը նշանակվել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի թվային տնտեսության հարցերով խորհրդական։ Այս մասին հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Արտեմ Աֆյանը կլինի վարչապետի՝ թվային տնտեսության (հիմնականում վերաբերում է վիրտուալ ակտիվներին՝ կրիպտոարժույթներին)  հարցերով խորհրդականը:

«Ես դարձել եմ վարչապետի խորհրդականը: Սակայն դրանով պաշտոնյա չեմ դարձել: Ես գիտեմ, թե ինչպես առանձին հարցերով ռեգուլյատոր ակտեր գրել, ես գիտելիքներ ունեմ, թե ինչպես է դա արվում այլ երկրներում, և պատրաստ եմ այդ գիտելիքները կիրառել Ուկրաինայում»,- իր նշանակումը մեկնաբանել է Աֆյանը:

  • Կիսվել: