շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի քննարկվել. Նիկոլ Փաշինյան

Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի քննարկվել. Նիկոլ Փաշինյան

Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի քննարկվել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում քննիչ հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Դավիթ Սանասարյանի հարցին, թե վարչապետը երբ  տեղեկացել է բանակի վիճակի մասին, ինչ քայլեր է իրականացրել:

«Արտաքին քաղաքակնության վեկտորի փոփոխությունը քննարկվե՞լ է, հանձնարականներ տրվե՞լ է՝ կանխատեսելով, որ այս ամենը կարող է տանել պատերազմի, եթե ադրբեջանի պահանջը չկատարվի»,-ասաց նա:

Վարչապետը մեջբերեց Սերժ Սարգսյանի 2016 թվականի նոյեմբերի 17-ին տված հարցազրույցը, երբ ասել է, որ պատրաստակմություն են հայտնել թողնել բոլոր յոթ շրջանները դուրս գալ, բայց Ադրբեջանը ամեն անգամ նոր պահանջներ էր առաջ բերում:

«Մարտունակության վիճակի մասին եղել են քննարկումներ և ես մինչև ներառյալ 2020 թվականի օգոստոսը ստացել եմ հավաստիացում, որ իհարկե շատ դժվար է լինելու, սակայն Զինված ուժերը Պաշտպանության բանակը իրենց առաջ դրված խնդիրը կատարել է, բայց սա արձանագրում չէ, որը ուղղակի ի գիտություն է ընդունվել»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ 2018 թվականից հետո որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ ամեն ինչ բանակի համար, և տեղեկացրեց, որ էականորեն բարձրացվել է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը, սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ են իրականացվել:

«Արտաքին քաղաքկան վեկտորի փոփոխություն չի քննարկվել և հակառակը ընկալում է, եղել որ այդ փոփոխություն, կարող  է շատ ծանր հետևանքներ ունենալ առաջին հերթին ԼՂ հակամարտւթյան համատեքստում»,-ասաց նա:

  • Կիսվել: