ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արտաքին ներդրումների մեծամասնությունը Հայաստանում ինչ-որ ձևով կապված է Սփյուռքի հետ. Զարեհ Սինանյան

Արտաքին ներդրումների մեծամասնությունը Հայաստանում ինչ-որ ձևով կապված է Սփյուռքի հետ. Զարեհ Սինանյան

Սփյուռքից ներդրումների հոսքը շատ մեծ է, ավելի մեծ է, քան 2019 թվականին էր: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մեծ քանակությամբ ընկերություններ, գործարարներ Հայաստանում ներդրումներ են արել: Արտաքին ներդրումների ջախջախիչ մեծամասնությունը Հայաստանում ինչ-որ ձևով կապված է Սփյուռքի հետ, կամ ընկերությունում հայ կա, ում մոտ ծագել է այդ գաղափարը, կամ ներդրողը կապված է հայերի հետ, կամ հենց իրենք են հայ»,- ասաց նա:

Նա նշեց, որ դրսից ներդրումները տարբեր ոլորտներում են լինում, հիմնականում՝ բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտում:

«Հոսքը իրոք մեծ է՝ հաշվի առնելով անվտանգային միջավայրը, քաղաքական անկայունությունը, զարմանալիորեն մեծ է, փաստորեն, Հայաստանի ապագայի նկատմամբ բարձր վստահության մակարդակ կա, այլապես ընկերությունները ռիսկի չեն դիմում, նրանք չեն ներդնում մի տեղ, որի ապագային չեն հավատում»,- ասաց նա:

  • Կիսվել: