ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակարգ դրություն ՀՀ-ում․ Պարետի ցուցումով որոշ վայրերում կարգելվի հանրային սննդի օբյեկտների, առեւտրի եւ զվարճանքի կենտրոնների գործունեությունը

Արտակարգ դրություն ՀՀ-ում․ Պարետի ցուցումով որոշ վայրերում կարգելվի հանրային սննդի օբյեկտների, առեւտրի եւ զվարճանքի կենտրոնների գործունեությունը

Հայաստանի ողջ տարածքում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Պարետի (Տիգրան Ավինյան-խմբ) ցուցումով ՀՀ առողջապահության եւ Էկոնոմիկայի նախարարների կողմից որոշված ապրանքների ցանկում ներառված ապրանքների, ներառյալ՝ դեղերի փոխադրումը Հայաստան եւ Հայաստանից դուրս, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ, թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության եւ Էկոնոմիկայի նախարարների նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների եւ դրանց չափաքանակների վերաբերյալ։ Սա սահմանվում է արտակարգ դրություն հաստատելու մասին կառավարության որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության սահմանով ցամաքային եւ օդային հաղորդակցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել պարետի որոշմամբ:

Բացի այդ, արտակարգ դրության ընթացքում սահմանափակումներ են նախատեսվում տնտեսական գործունեության առանձին տեսակների եւ ծառայությունների մատուցման, կրթական հաստատությունների գործունեության վերաբերյալ:

Մասնավորապես, Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առեւտրի եւ զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը:

Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային եւ ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական եւ գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական եւ արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ եւ արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:

Բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձեւից) բժշկական օգնությունը եւ սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:

  • Կիսվել: