երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Արտակարգ դրություն հայտարարելուց 4 օր անց միայն պարզ կդառնան աշխատանքային անվտանգության կանոնները․ կառավարությունը շրջաբերական կհրապարակի

Արտակարգ դրություն հայտարարելուց 4 օր անց միայն պարզ կդառնան աշխատանքային անվտանգության կանոնները․ կառավարությունը շրջաբերական կհրապարակի

Արտակարգ դրության շրջանականերում պարետատունը շուտով հրապարակելու է աշխատանքային անվտանգության կանոնների, միջոցառումների ցանկը, InfoPort.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հանրային կապերի պատասխանատու Լիանա Եղիազարյանը:

«Շուտով կտարածվի շրջաբերական, որում սահմանվելու են աշխատանքային անվտանգության կանոնները: Դրանք պարտադիր պետք է պահպանվեն հանրային սննդի օբյեկտներում մասնավորապես: Շրջաբերականն արդեն պատրաստ է և շուտով կհրապարակվի», - ասաց Եղիազարյանը՝ ընդգծելով, որ արտակարգ դրության շրջանակներում ստեղծված տեղեկատվական միասնական հարթակում այդ կապակցությամբ տեղի կունենա ասուլիս:

Նկատենք, որ արտակարգ դրություն Հայաստանում հայտարարվել էր մարտի 16-ին և անցել է 4 օր պարտադիր միջոցառումների ցանկը հանրային սննդի օբյեկտները չունեն: Տարբեր ձեռնարկություններից ահազանգեր են ստացվում, որ գործատուները ստիպում են իրենց գալ աշխատանքի նույնիսկ հիվանդ վիճակում, ինչը ստեղծված համաճարակային ֆոնին խուճապային տրամադրություններ է ստեղծում։ Անդրադառնալով այս օրերին շատ քննարկվող գործատու-աշխատող հարաբերություններին ու այն խնդրին, որ գործատուները պարտադրում են աշխատողներին դիմում գրել, որ իրենց հաշվին են արձակուրդ գնում մեկ ամսով, Եղիազարյանն ասաց, որ գործատու-աշխատող աշխատավրձային հարաբերությունները Տեսչական մարմնի լիազուոյթւոն շրջանակում չէ:

«Ըստ օրենքի, այդ հարցով մենք կսկսենք զբաղվել 2021 թվականի հունվարից», - ասաց Եղազարյանը:

Հարցին այդ դեպքում ինչպես պետք է վարվեն աշխատողները, եթե արտակարգ դրության պայմաններում գործատուն հրաժարվում է վճարել հարկադիր պարապուրդը, Եղիազարյանը խորհուրդ տվեց դիմել դատարան, եթե իհարկե արտակարգ դրության պայմաններում նոր իրավակարգավորումներ չընդունվեն։

Նկատենք, որ լրագրողներից մեկը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեղեկություն առ այն, որ սննդի օբյեկտներից մեկում աշխատողներին ջերմությունով կանչում են աշխատանքի: Այլ լրագրողներ էլ ահազանգեր էին ստացել աշխատակիցներից, որ գործատուները հրաժարվում են վճարել հարկադիր պարապուրդի համար և ստիպում գնալ արձակուրդ իրենց հաշվին։

  • Կիսվել: