հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սահմանափակումներ են մտցվում ՊՆ զորամասերում,  ՔԿՀ-ներում

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ սահմանափակումներ են մտցվում ՊՆ զորամասերում, ՔԿՀ-ներում

Հայաստանի ողջ տարածքում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարելուց հետո Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում եւ ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը: Սա սահմանվում է արտակարգ դրություն հաստատելու մասին կառավարության որոշմամբ:

Արգելվում են նաեւ տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի), կրոնական ծեսերի կազմակերպումը եւ դրանց մասնակցելը:

Քրեակատարողական հիմնարկներում եւ Հայաստանի պաշտպանության նախարարության զորամասերում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ եւ պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`

1) զբոսանքները.

2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում եւ դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը.

3) կալանավորված անձանց եւ դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքը.

կալանավորված անձանց եւ դատապարտյալների աշխատանքով զբաղվելը.

շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.

պարետի ցուցումով` այլ գործունեություն:

Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատություններում եւ հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`

հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը.

տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`

հանձնուքներ, ծանրոցներ եւ փաթեթներ ստանալը եւ ուղարկելը.

տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).

շարքային եւ կրթսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.

պարետի ցուցումով` այլ գործունեություն:

Սույն գլխի 11-13-րդ կետերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների եւ գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց եւ մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:

  • Կիսվել: