հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտակ Թովմասյանը չի բացառում, որ «Երրորդ ուժը» դաշինք կկազմի որևէ քաղաքական ուժի հետ

Արտակ Թովմասյանը չի բացառում, որ «Երրորդ ուժը» դաշինք կկազմի որևէ քաղաքական ուժի հետ

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը չի բացառում, որ ապագայում «Երրորդ ուժը» դաշինք կկազմի որևէ քաղաքական ուժի հետ։ Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:

«Չենք կարող ասել, թե ում հետ։ Անում ենք շատ հանդիպումներ, բանակցություններ։ Կան շատ առողջ ուժեր, որոնց հետ մեր զարգացման ծրագրերը համընկնում են, կարող է և հանդես գանք»,-նշեց Թովմասյանը։

Նա հավելեց, որ ամեն ինչ պետք է անել, որ իշխանությունը հրաժարական տա մինչև ապրիլի 23-ի գիշերը: «Մենք զբաղված ենք դրանով, որ մինչև ապրիլի 24-ը կառավարությունը հրաժարական տա»,-ասաց Թովմասյանը:

 

  • Կիսվել: