Արտահերթ ընտրություններ չեն լինելու. Գևորգ Պապոյան
Այսօր ՔՊ նիստից հետո լրագրողների հետ զրույցում կուսակցության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հայտնել է, որ քննարկել են ընթացիկ քաղաքական հարցեր ենք քննարկել, այդ թվում արտահերթ ընտրությունների հավանականության մասին:
Նա, մասնավորապես, նշել է. «Արտահերթի մասին մտքեր միշտ են հնչում, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, սակայն, դրանք հիմնավոր չեն։ Այսինքն՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Մենք եկանք եզրահանգման, որ ժողովուրդը մեզ 5 տարով է մանդատ տվել, հետեւաբար արտահերթի գնալու անհրաժեշտություն չկա»:
Ըստ Պապոյանի՝ չի քննարկվել եկեղեցու դեմ ՔՊ–ի նախաձեռնած արշավը: «Եկեղեցու վերաբերյալ մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չունենք, էն մարդիկ, ովքեր եկեղեցուն ոչ վայել կյանքով են ապրում, իրենք մեր կարծիքով իրավունք չունեն եկեղեցում բարձր պաշտոններ զբաղեցնել»,-նշել է նա:
Պապոյանն անդրադարձել է նաև «Թրամփի երթուղուն»: Պատասխանելով հարցին, թե ինչպես է վերահսկվելու ճանապարհը՝ նա նշել է. «Ինչպե՞ս՝ ինչպե՛ս, օրինակ՝ ոնց որ հարցնեք՝ 2027թ.–ին հարկերն ինչպե՞ս են հավաքագրվելու. դրան կարող է պատասխանել 2026թ.–ին ձեւավորվող Ազգային ժողովը»։



