ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին հատկացվել է ավելի քան 3,5 միլիարդ դրամ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ԿԸՀ-ին հատկացվել է ավելի քան 3,5 միլիարդ դրամ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ՀՀ ԿԸՀ-ին ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 3 միլիարդ 500 միլիոն 543 հազար 900 ՀՀ դրամ։

Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնել են ԿԸՀ-ից։

Հաշվի առնելով այն փաստը, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են 20-ից ավել կուսակցություն և դաշինք, Analitik.am-ը հետաքրքրվել էր, թե որքան գումար է հատկացվելու քվեաթերթիկների պատրաստմանը։

ԿԸՀ-ից ի պատասխան հայտնեցին, որ վերոնշյալ գումարից քվեաթերթիկների համար հատկացվել է 459 միլիոն 490 հազար 200 ՀՀ դրամ։

  • Կիսվել: