հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Արշավախումբը բարձրացել է սարն ու մթության պատճառով չի կարողացել իջնել

Արշավախումբը բարձրացել է սարն ու մթության պատճառով չի կարողացել իջնել

Հոկտեմբերի 2-ին, ժամը 20:45-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ չորս անդամից բաղկացած արշավախումբը բարձրացել է Նորավանք վանական համալիրի մոտակա սարը և մթության պատճառով չի կարողանում կողմնորոշվել տեղանքում և իջնել սարից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները արշավախմբի անդամներին իջեցրել և ուղեկցել են դեպի ավտոմեքենան։

  • Կիսվել: