երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ֆրանսիայի Սենատի փոխնագահաը վերահաստատել է իր երկրի համերաշխությունը և աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին. Արշակյան

Ֆրանսիայի Սենատի փոխնագահաը վերահաստատել է իր երկրի համերաշխությունը և աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին. Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Փարիզում կայացած հանդիպումից և կից գրառում արել՝ նշելով, որ հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջին տեղակալ Ռոժե Կարուչիին:

«Այսօր Փարիզում հանդիպեցի Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջին տեղակալ Ռոժե Կարուչիին:

Սենատի փոխնախագահը վերահաստատեց Ֆրանսիայի, և մասնավորապես, Սենատի համերաշխությունը և աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին:

Շնորհակալություն հայտնեցի ջերմ ընդունելության համար և բարձր գնահատեցի Ֆրանսիայի հասցեական սկզբունքային և անաչառ դիրքորոշումն ինչպես 2020 թ. 44-օրյա պատերազմի, այնպես էլ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ և դրան հաջորդող շրջանում:

Մանրամասն ներկայացրեց սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետևանքները, ընթացող բանակցային գործընթացը և ադրբեջանական իշխանությունների` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները:

Բարձր գնահատելով ադրբեջանական վերջին ագրեսիան դատապարտող բանաձևի մշակումը և նոյեմբերի 15֊ին նախատեսվող քվեարկվության նախաձեռնությունը՝ միևնույն ժամանակ ընդգծեցի Հայաստանի հանրապետությանը աջակցության ցուցաբերման կարևորությունը, ինչը կնպաստի տարածաշրջանում հավասարակշռության և կայուն խաղաղության հաստատմանը:

Հանդիպման ավարտին գործընկերոջս հրավիրեցի այցելել Հայաստան»,-գրել է Արշակյանը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: