կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի առաքելությունն ավարտող գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին

Արշակ Կարապետյանն ընդունել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի առաքելությունն ավարտող գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին

Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որն ավարտում է իր առաքելությունը՝ որպես Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար։

 Ինչպես հայտնում ՀՀ ՊՆ-ից, Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ Արցախում խաղաղության պահպանման գործում ներդրած ջանքերի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ։

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչերբակովը, քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։

  • Կիսվել: