Արսեն Թորոսյանը՝ վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ
Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին։ Այս մասին գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Վարչապետի մատնանշած կորոնավիրուսով 9 կասկածելի դեպքի վերաբերյալ, ինչպես վերջում ավելացրեցի, նորից կրկնեմ.
նրանք հերթական ստուգվողների խումբն են, որոնք մինչ օրս եղել են 120 հոգի։
Եթե նոր դեպք արձանագրվի, բոլորը անմիջապես կտեղեկացվեն դրա մասին»։



