ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արսեն Թորոսյանը հանդիսացել է երկրորդային կոնտակտավոր անձ․ խոսնակ

Արսեն Թորոսյանը հանդիսացել է երկրորդային կոնտակտավոր անձ․ խոսնակ

Այսօր կառավարության հերթական նիստին ներկա չէր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մամուլում տարածված լուրերի համաձայն՝  Թորոսյանը ինքնամեկուսացված է։

infocom.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի  խոսնակ Ալինա Նիկողոսյանը  հաստատեց տեղեկությունը` նշելով, որ նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։  Նախարարը հանդիսացել է երկրորդային կոնտակտավոր անձ։

«Նախարարը թեստ է հանձնել, սպասում ենք պատասխանին»,- ասաց Նիկողոսյանը։

  • Կիսվել: