շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արսեն Մկրտչյանը վերահաստատեց՝ կարևորում է իրավունքի գերակայության հիմքով արդարադատությունը

Արսեն Մկրտչյանը վերահաստատեց՝ կարևորում է իրավունքի գերակայության հիմքով արդարադատությունը

Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանն ԱԺ-ում հայտարարեց, որ այն մոտեցումը, որը ներկայացրել է իր նախորդ ելույթում, իրավունքի գերակայության հիմքով արդարադատությունն է ընդհանրապես դատական իշխանությունում:

«Կարևորել եմ բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, իրավունքի գերակայության հիմքի կիրառումը՝ մասնավորապես իրավական որոշակիության պահանջների պահպանումը: Հատկապես կարևորել եմ, որ իրավունքի գերակայության հարցերը դրսևորվում են դատական իշխանության բարձր ատյաններում»,- ասաց Մկրտչյանը:

Թեկնածուի կարճ ելույթից հետո պատգամավորներն Արսեն Մկրտչյանին հարցեր չտվեցին: 

  • Կիսվել: