ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արսեն Բաբայանը կդիմի դատարան՝ պահանջելով վարչապետից ներողություն խնդրել և հերքել

Արսեն Բաբայանը կդիմի դատարան՝ պահանջելով վարչապետից ներողություն խնդրել և հերքել

Ինչպես արդեն ասել եմ, ես օրենքով չարգելված բոլոր եղանակներով իմ իրավունքները պաշտպանելու եմ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային հակակոռուպցիոն խորհրդի նախագահ Արսեն Բաբայանը:

«Հայտարարում եմ, որ ստիպված եմ գնալ մեկ այլ իրավական գործընթացի՝ պաշտպանելու իմ վերաբերյալ զրպարտությունները, որն իրականացվում է ՀՀ վարչապետի կողմից: Հիմա քննարկումների մեջ եմ, պատրաստվում եմ դիմել դատարան՝ պահանջելով ՀՀ վարչապետից, որպեսզի ԱԺ ամբիոնից հերքի իր հայտնած տեղեկությունները՝ կապված իմ գործի հետ և ներողություն խնդրի: Այդ գործընթացը հիմա քննարկման փուլում է: Ունեմ այդպիսի տրամադրվածություն, որ իրավունքների պաշտպանություն փնտրեմ դատարաններում»,-ասաց Բաբայանը:

  • Կիսվել: