հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով մեղադրողները պահանջում են սահմանափակել մեղադրյալների ելույթները

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով մեղադրողները պահանջում են սահմանափակել մեղադրյալների ելույթները

Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գործով նիստն ավանդույթի համաձայն սկսվել է ուշացումով։
Պարզվել է, որ նշանակված ժամին բացակայել են մեղադրյալների մի մասը, փաստաբանները և դատախազները։

Ներկայանալով ուշացումով՝ դատախազները ներկայացրել են կասկածելի բովանդակությամբ մի միջնորդություն, որի էությունը հանգում էր նրան, որ դահլիճում հնչում են քաղաքական հայտարարություններ, որոնք պետք է կանխվեն և դա խանգարում է գործընթացին ու «քաոս» է ստեղծում։

Պաշտպանական կողմը մի տեսանկյունից սա որպես խոսքի ազատության դեմ խտրականություն է որակել, իսկ մյուս տեսանկյունից՝ փաստացի բացարկ դատավորին, ով թույլ է տալիս, որ «քաոս» տեղի ունենա։

Դատախազներին նաև հիշեցրել են այն մասին, որ նախորդ նիստը հետաձգվել էր հենց իրենց՝ դատախազների մեղքով, ովքեր նիստին ներկայացել էին անպատրաստ վիճակով։

  • Կիսվել: