երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Առողջապահության նոր փոխնախարար է նշանակվել

Առողջապահության նոր փոխնախարար է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շավարշ Գրիգորյանն ազատվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Շավարշ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության փոխնախարար:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Շավարշ Գրիգորյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»:

  • Կիսվել: