ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առողջապահության նախարարությունը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների կարիք ունի․ նախարար

Առողջապահության նախարարությունը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների կարիք ունի․ նախարար

Առողջապահության նախարարությունը բժշկական մասնագիտական  ներուժի, հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների ներգրավման կարիք ունի։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Հարգելի գործընկերներ, հարգելի բժիշկներ, մեզ անհրաժեշտ է ձեր մասնագիտական ներուժը, ձեր մյուս գործընկերներին է անհրաժեշտ ձեր աջակցությունը։ Խոսքը հատկապես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին է վերաբերում, ում կարիքը ունենք ամենաշատը, քանի որ ավելի քան 350 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների խնամքի համար հենց ձեր աջակցությունն է պետք։ Կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներում ընդգրկվելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել 091190875, 060808003 (ներքին` 3101 կամ 3102)»,- մասնավորապես գրել է նախարարը։

  • Կիսվել: