հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան

Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան

Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ, Շուշի, Բաքու կամ այն բնակավայրերը, որոնք պատմականորեն եղել են հայկական։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության։ Այդ խաղաղությունը պետք է  կառուցել այսօր՝ բացառելով ատելության խոսքը, մարդկանց էթնիկ բաժանումների ենթարկելը, էլ չեմ ասում էթնիկ զտումների մասին»,- ասաց նա։

Խոսելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեության մասին, Սիմոնյանն ասաց, որ վերջերս հայտարարել են, որ ամեն ինչ նորմալ է, ոչ մի կրակոց չի եղել, ոչ մի սադրանք չի եղել. «Եթե վերադառնալու լինեին, չէին թողնի, որ մեկ օրվա մեջ մարդիկ փախչեին այդ տարածքից, պետք է դադարեցնել այդ խոսույթը»։

  • Կիսվել: