կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանը պետք է հրաժարվի «զոհի» գաղափարից և ձևավորի նոր ազգային գաղափարախոսություն ՝ արարման և հաջողության սկզբունքների հիման վրա. իսրայելցի փորձագետ

Հայաստանը պետք է հրաժարվի «զոհի» գաղափարից և ձևավորի նոր ազգային գաղափարախոսություն ՝ արարման և հաջողության սկզբունքների հիման վրա. իսրայելցի փորձագետ

Ելքը մեկն է ՝ ազգային միասնականությունն ու ազգային հաշտեցումը, պայմանականորեն ասած ՝ լայն համաներումը։ Զուգահեռաբար պետք է սկսել աշխատանքները ստեղծարար և կառուցողական ազգային գաղափարի ձևավորման ուղղությամբ, որը կորոշի քաղաքական, մշակութային և տնտեսական օրակարգը։ Դա նշանակում է հրաժարվել "զոհի" գաղափարից և առաջին պլան մղել արարման և հաջողության սկզբունքները՝ ներգրավելով Սփյուռքի ներուժը ։

Հայաստանում և Արցախում ստեղծված հետպատերազմյան իրավիճակի, վերջին դրամատիկ իրադարձությունների և ճգնաժամից դուրս գալու հնարավոր ուղիների մասին InfoPort.am զրուցել է է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի հետ։

- Պարոն Էսկին, ինչպե՞ս եք գնահատում հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում, Արցախում և ընդհանրապես տարածաշրջանում:

Հայաստանը ծանր օրեր է ապրում ՝ կրելով ռազմական պարտություն։ Մխիթարական գործոն կարելի է համարել ռուս խաղաղապահների մուտքը եւ բուն թուրքական ազդեցության շատ սահմանափակ ընդլայնումը՝ անկախ պատերազմի ելքից։

Հայաստանի համար այժմ չափազանց կարեւոր է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել Վրաստանի հետ համագործակցությանը, ինչպես նաեւ Ֆրանսիայի եւ Հունաստանի հետ հարաբերություններին:

Ռազմական գործողությունների ավարտից հետո շատ կարևոր է ճիշտ գնահատել կատարվածը և մշակել հրատապ օրակարգ ճգնաժամից շուտափույթ դուրս գալու համար:

Ինչ եք կարծում, ո՞րն է իրավիճակի նման ելքի պատճառը։

Երբ երկիրը գտնվում է թշնամական միջավայրում, չափազանց կարևոր է ժողովրդի հոգևոր վիճակը և դրական ստեղծարար օրակարգը։ Քանակական գործոնը որոշիչ չէ` 1967 թվականին Իսրայելի հրեական բնակչությունը չէր հասնում երկուսուկես միլիոնի, իսկ Եգիպտոսում, Սիրիայում և Հորդանանում բնակվում էր մոտ քառասուն միլիոն մարդ: Սակայն պատերազմն այդ երկրների հետ ավարտվեց նրանց լիակատար ջախջախմամբ։

Եթե մենք խոսում ենք Արցախյան պատերազմի ելքի պարզ ու աչքի ընկնող պատճառների մասին, ապա, անկասկած, կործանարար էր Ռուսաստանի անվերապահ աջակցության կորուստը։ Դա սկսվեց նախագահ Սարգսյանի օրոք և խորացավ ներկա վարչապետի օրոք։ Մենք նաև ձախողում ենք տեսնում բանակաշինության կազմակերպման պրոցեսում։ Սկսած սպառազինության որակից, վերջացրած սպայական կազմի անպատրաստությամբ։ Կործանարար գործոն էր լրատվամիջոցների ամփոփագրերում և բոլոր քաղաքական գործիչների հայտարարություններում իրականության հետ կապի կորուստը։ Դա աղետալի էր։

Ոչ պակաս էական է ազգային գաղափարի դրական ասպեկտների դեֆիցիտը։ Վերջին տարիներին ամեն ինչ հանգում էր 1915 թվականի Ցեղասպանության հիշատակի շուրջ։ Եվ դա միայն կարող էր նպաստել բնակչության արտահոսքին և այդ նեգատիվ էմոցիոնալ միջավայրում գտնվելու ենթագիտակցական ընդդիմանալուն։ Երիտասարդ սերնդին անհրաժեշտ են իրական կառուցողական գաղափարներ։ Հայաստանին շատ է պակասում առողջ, պոզիտիվ և արարող ազգային գաղափարախոսությունը:

 Ձեր կարծիքով, որո՞նք են ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:

Ելքը միակն է՝ ազգային միասնություն և ազգային հաշտեցում։ Պայմանականորեն ասած՝ լայն համաներում, ներառյալ բոլոր հիմնական ընդդիմադիր դեմքերի դեմ քրեական գործերի փակումը։ Քոչարյանի, Տեր-Պետրոսյանի և Սարգսյանի ներգրավումը Ազգային միասնության նոր կառավարության շարքերում՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Ցավալի է, որ եկեղեցական առաջնորդները մինչ օրս նման նախաձեռնությամբ հանդես չեն եկել, բայց դեռ ուշ չէ։

Անհրաժեշտ է դադարեցնել փոխադարձ հարձակումները եւ մեղադրանքները, փոփոխել  տրամադրությունները և վեկտորը՝ անցում կատարելով ծայրահեղ փոխադարձ մեղադրանքներից դեպի ազգային միասնություն։

Այս տեսանկյունից պետք է ձևավորել տեղեկատվական բյուրո, որը թույլ կտա տեղեկատվական տարածությունը մաքրել ապատեղեկատվության համատարած ճնշումից։ Զուգահեռաբար աշխատանքներ սկսել ստեղծարար և կառուցողական ազգային գաղափարի ձևավորման ուղղությամբ, որը կորոշի քաղաքական, մշակութային և տնտեսական օրակարգը։ Դա նշանակում է հրաժարվել "զոհի" գաղափարից և առաջին պլան մղել արարման և հաջողության սկզբունքները՝ ներգրավելով Սփյուռքի ներուժը։ Դրան զուգահեռ, անհրաժեշտ է Հայաստանի մասին դրական տեղեկատվական օրակարգ ձևավորել, լայնորեն տարածել բոլոր դրական նորությունները, թեկուզ չնչին իրադարձություններին վերաբերող։ Հայաստանի, հայերի եւ երկրի կյանքի մասին պետք է տարածվի հիմնականում դրական տեղեկատվություն։ Դա կնպաստի երկրում դրական մթնոլորտի ձևավորմանը, կխթանի կառուցողականությունը և ներհոսքը Սփյուռքից։

Ինչպե՞ս եք տեսնում հեռանկարում արցախյան հարցի կարգավորումը։

Այժմ կենտրոնական դեր է խաղում Ռուսաստանը։ Ապագան կախված կլինի նրանից, թե ինչ ճանապարհ կընտրի Հայաստանը։ Արդյոք դա իմ առաջարկած կառուցողական զարգացման ուղին է, թե ներքին տարաձայնությունների ուժեղացումը մինչեւ լիակատար ինքնաոչնչացում: Դրանից է կախված Արցախում հայկական ներկայության ապագան։

Հայաստանում իշխանափոխություն ակնկալել, եթե այո, ապա դա տեղի կունենա 17 ընդդիմադիր ուժերի ճնշման ներքո՞, թե իշխանությունների նախաձեռնությամբ։ Ինչպիսի՞ն կլինի արտահերթ ընտրությունների ելքը, եթե դրանք կայանան։

Կարծում եմ ՝ դուք ինձանից լավ գիտեք ուժերի դասավորվածությունը ՝ ելնելով հասարակական կարծիքի հարցումներից։ Ցանկացած սցենար կործանարար կլինի ձեր երկրի համար, բացի ազգային ներողամտությունից և ազգային միասնությունից։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: