շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

«Բարձր եմ գնահատում մեր ժողովուրդների միջև առկա ավանդական բարեկամական հարաբերությունները: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաջողվի ապահովել Հայաստանի և Թուրքմենստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումը»,-մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի ուղերձում: 

  • Կիսվել: