շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ

Արմեն Սարգսյանը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական խորհրդակցությունները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից;

Նախագահն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, «Հայ կառուցողական» կուսակցության ղեկավար Անդրեաս Ղուկասյանի և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ:

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին:

Կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց տեսակետներն ու մոտեցումներն են արտահայտել իրավիճակի վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը կարևորել է ազգային համախմբվածությունը և կայունության պահպանումը երկրում:

  • Կիսվել: