Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիայում թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ բիզնես ֆորումի է մասնակցել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում մասնակցել է «Ապագա ներդրումների նախաձեռնություն» խորագրով ֆորումին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Saudi Gazette-ի «Թվիթեր»-ի էջում լուսանկարներ և տեսանյութր են հրապարակվել համաժողովից, որոնցից պարզ է դառնում, որ ՀՀ նախագահը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի հետ մասնակցել է «Ապագա ներդրումների նախաձեռնություն» ֆորումին:
ՀՀ նախագահի աշխատակազմը հոկտեմբերի 26-ին հայտնեց, որ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Սաուդյան Արաբիա։ Այս աննախադեպ իրադարձությունը միանշանակ շրջադարձային է Հայաստանի միջազգային հարաբերություններում։
Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի օդանավակայանում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին դիմավորել են պետական ամենաբարձր մակարդակով՝ ի դեմս Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի պետնախարար Ադել ալ-Ջուբեյրի/Adel al-Jubeir/, իսկ պաշտոնական արարողակարգի համաձայն՝ օդանավակայանում բարձրացվել էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշը: