ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Արմեն Սարգսյանը խիստ մտահոգիչ է համարում Աֆղանստանում ստեղծված իրավիճակը

Արմեն Սարգսյանը խիստ մտահոգիչ է համարում Աֆղանստանում ստեղծված իրավիճակը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  մարդասիրական տեսանկյունից խիստ մտահոգիչ է համարում Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները: Նախագահի կարծիքով, դրանց հետևանքները կարող են տարածվել երկրի սահմաններից դուրս:

«Մարդկային կյանքի և ազատության նկատմամբ բռնությունն ու ոտնձգությունը, որոնց ականատեսն ենք այսօր նաև մեր սահմաններին, անթույլատրելի են աշխարհի ցանկացած մասում»,- գրել է  նախագահ Արմեն Սարգսյանը «Twitter»-ի իր միկրոբլոկում:

  • Կիսվել: