հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աֆղանստանի դիմադրության ճակատի երկու հրամանատարներ զոհվել են «Թալիբան»-ի զինյալների հետ բախումների ժամանակ

Աֆղանստանի դիմադրության ճակատի երկու հրամանատարներ զոհվել են «Թալիբան»-ի զինյալների հետ բախումների ժամանակ

Աֆղանստանի դիմադրության ճակատի երկու հրամանատարներ Բաղլան նահանգի Անդարաբի շրջանում զոհվել են ՛՛Թալիբան՛՛ շարժման զինյալների հետ բախումների ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ բախումների ժամանակ սպանվել է նաև ՛՛Թալիբան՛՛ շարժման յոթ մարտիկ:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին թալիբներն ուժեղացրին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի վերջին երկու շաբաթները Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ամերիկյան զինվորականների պաշտպանության ներքո, տեղի ունեցավ նրանց հետ համագործակցող արևմտյան քաղաքացիների և աֆղանցիների զանգվածային տարհանում: Օգոստոսի 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը:

Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը՝ Մոհամմադ Հասան Ախունդի գլխավորությամբ, ով արտաքին գործերի նախարարն էր Թալիբանի առաջին կառավարման օրոք և 2001 թվականից գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:

 

 

  • Կիսվել: