շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են մարտահրավերների հաղթահարմանն առնչվող հարցեր

Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են մարտահրավերների հաղթահարմանն առնչվող հարցեր

Հանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարմանը, կառավարության առաջնահերթություններին, 2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվող ծրագրերին վերաբերող հարցեր:

 
 

 

  • Կիսվել: