շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արմեն Սարգսյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

Արմեն Սարգսյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում հետպատերազմյան խնդիրներին և, մասնավորապես, ընթացիկ սահմանային իրավիճակին: Մտքեր են փոխանակվել նաև Եվրամիության հետ համագործակցության խորացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: