Արմեն Սարգսյանը բուժզննում է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում. Այնտեղ է նաև Նիկոլ Փաշինյանը
168.am-ի տեղեկություններով՝ այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոնում բուժզննում է անցնում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։
Արմեն Սարգսյանին տեսակցության է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
168.am-ը փորձել է տեղեկության վերաբերյալ մանրամասներ ճշտել նախագահ Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանից, վերջինիս հետ, սակայն, չի հաջողվել կապ հաստատել։
Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանն էլ ասել է. «Ես նման տեղեկություն չունեմ, բայց եթե անգամ այցելած լինի՝ ինչ խնդիր կա որ»,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում