ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմեն Սարգսյանն ընդունել է մի շարք կուսակցությունների ղեկավարների

Արմեն Սարգսյանն ընդունել է մի շարք կուսակցությունների ղեկավարների

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր-նախագահ Գուրգեն Արսենյանին, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության համահիմնադիր Դավիթ Սանասարյանին և «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշված կուսակցություններն Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ օրերս հայտարարությամբ դիմել էին Հանրապետության նախագահին:

Նախագահի հետ հանդիպմանը կուսակցությունների ղեկավարները ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները:

  • Կիսվել: