հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

 Նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:

Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, հանդիպմանն Արմեն Սարգսյանն ու Կոնյուկը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցերի շուրջ:

Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրներին:

  • Կիսվել: