հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արմեն Սարգսյանն հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ

Արմեն Սարգսյանն հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպել է Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ։

Խորհրդի անդամները նշել են, որ համակարծիք են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ նախագահի մոտեցումներին և նախագահական ինստիտուտը դիտարկում են որպես կայունացնող գործոն:

Նրանք նշել են, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են երկու փուլով՝ նախ՝ երկրում հաշտության մթնոլորտի ստեղծում և ժամանակավոր կառավարություն ձևավորում, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր, հետո միայն՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում:

  • Կիսվել: