հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետը

Արմեն Սարգսյանին շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը: Նա Կանադայի ժողովրդի անունից իր շնորհավորանքներն է հղել նախագահ Սարգսյանին , Հայաստանի Հանրապետության ժողովրդին և նշել, որ Կանադան ակնկալում է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը:

«Տասնյակ հազարավոր կանադացիներ կարող են իրենց արմատները գտնել Հայաստանում: Նրանց ներդրումը օգնել է Կանադան դարձնել բարեկեցիկ, կենսունակ և բաց երկիր, ինչպիսին այն այսօր է»,-մասնավորապես նշվում է Ժուլի Պայետի ուղերձում:

Կանադայի գեներալ-նահանգապետը նաև ընդգծել է կորոնավիրուսի համավարակի տարածման դեմ համատեղ պայքարելու և առաջացած մարտահրավերներին համատեղ դիմակայելու կարևորությունը:

  • Կիսվել: