չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը ընտրական ու հետընտրական լարված իրավիճակ չի կանխատեսում

Արմեն Գրիգորյանը ընտրական ու հետընտրական լարված իրավիճակ չի կանխատեսում

Անվտանգության խորհրդի քարտուղարը քվեարկելու էր գնացել կնոջ ու դստեր հետ: Ինչպես  Գրիգորյանը նշեց լրագրողների հետ զրույցում՝ քվեարկել է հանուն ապագայի Հայաստանի, հանուն բարեկեցիկ, ժողովրդավար, կայուն և անվտանգ Հայաստանի:

Նա նշել է, որ ընտրական ու հետընտրական լարված իրավիճակ չի կանխատեսում:

՛՛Այդպիսի կանխատեսումներ անողները մտածում են հին Հայաստանի տրամաբանության մեջ՛՛,-ասել է ԱԽ քարտուղարը:

Նա նաև հավելել է, որ համոզված է, որ հանրությունն ընդունելու է ընտրության արդյունքները, ինչպիսին էլ դրանք լինեն, զգուշացրել է՝ ցանկացած սադրանք իրավապահ մարմինների կողմից կասեցվելու է:

 

  • Կիսվել: