չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը ԼՂ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից

Արմեն Գրիգորյանը ԼՂ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Երևանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ:

Պատվիրակության կազմում էին նաև Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:

Հանդիպմանը Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:

  • Կիսվել: