ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Արմեն Գրիգորյանը և Լուի Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Արմեն Գրիգորյանը և Լուի Բոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին:
 
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ-ից, կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:
 
Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներայացրել է հայկական կողմի դիրքորոշումները:
 
Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

  • Կիսվել: