երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը Դերիք Հոգանի հետ քննարկել է երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները

Արմեն Գրիգորյանը Դերիք Հոգանի հետ քննարկել է երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Դերիք Հոգանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հոգանը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին»՝ կարևորելով Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումները։

Քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստանալու համար և հաստատել Հայաստանի վճռականությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների գործում։

Հանդիպմանը նաև քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, երկարաժամկետ խաղաղության հաստատման հեռանկարները և Հայաստանի տարածաշրջանային դերակատարությունը։

 

  • Կիսվել: