չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի, Նիդերլանդների և Լուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրեններին

Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի, Նիդերլանդների և Լուքսեմբուրգի ԱԳՆ քաղաքական տնօրեններին

Դեկտեմբերի 11-ին ընդունել եմ Բելգիայի, Նիդերլանդների և Լուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին, հայտնում է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Զրուցակիցներիս հետ քննարկել ենք Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել ենք ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի: Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, որի շրջանակում ներկայացրել եմ անվտանգային իրավիճակը»,-նշել է նա։

  • Կիսվել: