Արմեն Գրիգորյանն ու ԻԻՀ Ազգային անվտանգության ԳԽ քարտուղարը քննարկել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը
Ապրիլի 9-ին աշխատանքային ընթրիք եմ ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
՛՛Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը:
Զրուցակցիս հետ նաև անդրադարձել ենք երկկողմ հայ-իրանական հարաբերությունների օրակարգին և զարգացման հեռանկարներին՛՛,-նշել է նա:



