երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Արմեն Գրիգորյանն ու Ֆրանսիայի վարչապետի դիվանագիտական ​​խորհրդականը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

Արմեն Գրիգորյանն ու Ֆրանսիայի վարչապետի դիվանագիտական ​​խորհրդականը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Գաբրիել Ատտալի դիվանագիտական ​​խորհրդական Ստեֆան Մարկիզիոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ համագործակցության բազմոլորտ օրակարգը: Մասնավորապես անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական տնտեսական և ներդրումային ծրագրերի ընթացքին և դրանց հեռանկարներին:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և արտատարածաշրջանային զարգացումների շուրջ:

  • Կիսվել: